Այնպես, ինչպես կա
20 °
Երեւան
14:51:35
20
Հունիս


Լրահոս
Այսպիսի բաներ
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Պետություն-Սփյուռք-համայնքներ՝ համակողմանի դիմագրավում 13:16 28/06/2012

Շրջանային մակարդակի վրա արձանագրվող իրադարձություններու տարողունակությունն ու աշխարհաքաղաքական ուժերու շեշտակի ներգրավվածությունը այդ բոլորին մեջ, կհուշեն, որ արաբական երկիրներուն մեջ տակավին անորոշ ժամանակով պիտի շարունակվի դեպքերու ցնցումային ընթացքը:

Բոլոր նախադրյալները կհամոզեն, որ այս բոլորին մասին պիտի շարունակվի տակավին շատ մելան հոսիլ, համակարգչային շատ տարածք գրավվիլ եւ տարատեսակ, երբեմն ալ իրարամերժ մեկնաբանություններով, վերլուծումներով ու կանխատեսումներով հեղեղվիլ միջազգային, շրջանային եւ տեղական լրատուադաշտերը:

Խնդիրը ի վերջո քաղաքական, զինվորական իրադրություններու ընթացքն ու ուղղությունները ճիշդ տեսնելն է եւ ընդհանուր կանխատեսում կատարելը: Իսկ այս բոլորը, որովհետեւ ի վերջո կառնչվի՛ն հայկական գործոնին, տեղվույն հայկական համայնքներու գոյութենական ապահովության եւ այդ ճամբով նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերուն:

Տարաբնույթ վերլուծումներով  սկսած է ողողվիլ նաեւ հայկական լրատուադաշտը: Իսլամական ալիքներու բարձրացման ի տես Միջին Արեւելքի քրիստոնյայ փոքրամասնություններուն սպասվող ճակատագիրը եւ այդ թոհուբոհին մեջ հայկական համայնքներու իրավիճակը. անոնց նոսրացման հավանականության լուսարձակի տակ բերումով հետագա ընելիքներու մասին քննարկումներու հրապարակային պահանջները. սփյուռքյան կառույցներու զորաշարժի անցնելու եւ օժանդակության համար պատրաստ ըլլալու եւ այժմեն իսկ օժանդակելու կոչեր եւ պարագայական փորձեր. տակավի՛ն` համայնքներու ղեկավարութենեն ակնկալիքներ եւ Հայաստանի պետութենեն արդար ակնկալիքներ` այս ուղղությամբ շարժելու:

Բնական հակազդեցություններ են այս բոլորը: Երբ ճգնաժամ է, երբ անորոշություն է, որոշ տեղեր անիշխանություն եւ այլուր` պատերազմական իրավիճակ, անբնական չէ որ խուճապային մթնոլորտ ստեղծվի, ամբոխային տրամաբանության հարիր դրսեւորումներ ըլլան: Որեւէ պայթումի կամ բախումնային հանգրվանի դիմաց համահայկական հետաքրքրություն կհառաջանա հայության կրած հավանական նյութական, մարդկային վնասներուն մասին, որուն զուգահեռ ահազանգային հարցումը ինքզինք կկրկնե` հայության դեմ որեւէ քաղաքականություն կիրարկման ընթացքի՞ մեջ է:

Հեռու` խուճապային տրամադրություններ ստեղծելե, քաղաքական բանականությամբ հատկանշված սառնասրտությունը  պայման է նման ճգնաժամեր հաղթահարելու փորձ կատարելու համար: Շրջանային մակարդակի վրա արձանագրվող վարչակարգային փոփոխությունները, կրոնական ալիքներու բարձրացումը, պատերազմական իրավիճակներու ստեղծումը, բաժանարար ծրագիրներու գործնականացումը, անիշխանական մթնոլորտը` այս իրականություններուն  հետ հաշվի նստելու հարկադրանքին տակ են  գաղութային ղեկավարները, համասփյուռքյան կառույցները եւ անշուշտ Հայաստանի պետությունը:

Լիբանանյան փորձառությունը ինքնին կհուշե, որ տագնապի սրման եւ անապահով կացության հերթական հանգրվանի, պետություններ իրենց քաղաքացիները  տարհանելու շատ արագ գործողություններ կազմակերպած են, զգուշացուցած զանոնք եւ բոլորի ապահովությամբ շահագրգռված: Պարագաները նույնը չեն անշուշտ. այստեղ քաղաքացիական գործոնը չէ, այլ ազգային պատկանելիությունը եւ Հայաստանի պետությունը բնականաբար խտրականություն  չի ցուցաբերեր նման պարագաներու ստեղծման ատեն: Տարբեր այլ նրբերանգ մը եւս կա: Շրջանի հայերը, հայաստանյան քաղաքացիություն ունենան թե ոչ  տագնապահար երկիրներու քաղաքացիներն են նախ եւ առաջ եւ մաս կկազմեն այդ երկիրներու ժողովուրդներուն,  տվյալ համայնքին: Տագնապի պարագային օտար քաղաքացիներու նման տարհանվիլը բնականաբար ընկալելի պիտի չըլլա տեղվույն ոչ միայն պետական շրջանակներուն, այլ նաեւ հասարակության կողմե: Տակավին. եթե դարձյալ հենուինք լիբանանյան երկարատեւ տագնապի իրերայաջորդ հանգրվաններուն ցույց տրված լիբանանահա դիմադրողականության, գաղութի ինքնապաշտպանության եւ քաղաքական գործոնի վերածվելով ուժերուն միջեւ հավասարակշռություն եւ խաղաղ գոյակցություն առաջադրելու փաստերուն վրա, ավելիով կհամոզվինք, որ շրջանի արմատ նետած հայ համայնքները տագնապի առաջին հանգրվաններեն խորտակվողները կամ մեկ օրեն մյուսը չքացող տեսակները չեն:

Հայրենամերձ շրջաններու հայ համայնքները սփյուռքի սյուներն են, հիմնական գաղութները եւ իբրեւ այդպիսին Հայաստանի Հանրապետության հզորացման կռվանները, որոնց ճակատագիրը ինքնահոսի չէ  ձգված: Աննկատ չէ անցած անշուշտ Հայաստանի պետության կողմե նախապատրաստվելու տրամադրությունները. ինչպես նաեւ սփյուռքի նախարարութենեն հնչած այն հայտարարությունները, որոնք կխոսեին տագնապի սրման պարագային տեղվույն համայնքներու անդամները ընդունելու եւ համապատասխան դյուրությունները ընծայելու մասին:

Միջին Արեւելքի հայ համայնքներու գոյության սպառնացող տագնապները սպառնալիք են ամբողջ սփյուռքին եւ այդ ճամբով` Հայաստանի Հանրապետության: Համակողմանի նախապատրաստվածության եւ համապատասխան գործողություններու ձեռնարկումի անմիջական անհրաժեշտության առջեւ ենք իբրեւ պետություն, իբրեւ սփյուռք եւ իբրեւ տագնապահար համայնքներ:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

"Ազդակ"ի գլխավոր խմբագիր

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Ի՞նչն է "անընդունելին"09:41 20/06/2013
"Մարդկության դեմ ոճիրը"՝ ցույց-հակացույց ճամբարներում16:13 17/06/2013
Ինքնության խնդիրներ գուցե այլ հանգրվանի10:09 13/06/2013
Սահման, պատ եւ զրո խնդիրներ10:50 27/05/2013
Նավթի տարանցման կասեցումը եւ փլուզման ահազանգը10:09 18/05/2013
Բաքվի ծառայությունը եւ ՄԱԿ-ի բազմակի ստանդարտները18:28 14/05/2013
Օդային "ապաշրջափակում"` մշակութային մայրաքաղաքի համար15:25 08/05/2013
Վերլուծումներ, միտումներ եւ արդյունքներ18:06 03/05/2013
Նոր շեշտադրումներ17:03 27/04/2013
ՆԱՏՕ-ի նորացված ցուցակը18:53 16/04/2013
Ապրիլի 9-ի եւ Մարտի 1-ի տարբերությունը եւ մինչեւ մայիսի 5-ը12:54 11/04/2013
Միջոցառումները համակարգելուց բացի14:32 08/04/2013
"Ներողություն-փոխհատուցում" ռազմավարական գործընկերությունը09:12 02/04/2013
Լիբանանը՝ հրահրիչ եւ զսպիչ գործողությունների միջեւ17:04 19/03/2013
Լիբանանահայություն - Արցախի Հանրապետություն համագործակցությունը և ադրբեջանական անհանգստությունը15:00 04/03/2013
ԵԱՀԿ-ը, Մոնտեվիդեոն եւ Ստեփանակերտի օդանավակայանը՝ հակառակ բանաձեւերին16:53 15/02/2013
Ադրբեջանական "ներողությունը" Սումգայիթի տարելիցի նշման նախօրեին13:48 13/02/2013
Ընթացքից շեղումներ եւ դիրքերի հերթափոխություն12:26 04/02/2013
Իսմայիլից Բաքու կամ կենցաղայինից ազգայնական անցում15:33 28/01/2013
Երկաթգծի վերագործարկման միտումներ17:21 18/01/2013
1 2 3 4 5 6 7 8
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Ի՞նչն է "անընդունելին"

Եռանախագահների հայտարարությունը` արցախյան հակամարտության ներկա իրավիճակը բնութագրող եւ ակնկալիքները սկզբունքների տեսքով վերահաստատող, բովանդակային առումով որեւէ ...
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Անհավանական պատմություն կամ՝ կարող ա մեզ հետևում են

...Ինձ մի պահ թվաց, որ նա, որպես իշխանական կուսակցության ներկայացուցիչ, անհարմարություն էր զգում այդ երիտասարդների ներկայությունից: Հանրապետականի սովորություն է՝ չեն սիրում, երբ իրենց բակում, իրենց բեսեդկայում, իրենց շենքում ՀՀԿ-ին ձայն չտվող մեկը հայտնվում է:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ժողովրդի ո'չը ռադիկալիզմին…

Իրանի 11-րդ շրջանի ընտրութիւններում կրկին ժողովուրդն իր կողմնորոշմամբ` ապացուցեց, որ ինքը ճարահատ` ստանձնողն է լինում բացակայող քաղաքական էլիտայի պարտականութեան եւ իր ընտրեալին իսկ մղում ու լիազօրում է պատասխանատւութիւն ստանձնել` նոյն ժողովրդի պահանջները կենսագործելու խնդրում:
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Անփոխարինելին

Նա ոչ միայն ինքը գաղջոտ չի լինում, այլև միակն է ողջ սենյակում, ով կարող է ցանկացած մեկին ասել՝ "Դու գաղջոտ ես", կամ պարզապես "սիրուն չի": Ընդ որում, այս մեկի ասածից հետո տվյալ գաղջոտն անմիջապես հեռացվում է սենյակից, իսկ այն, ինչը սիրուն չի, դառնում է սիրուն...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-86

Եթե հիմարներն են իշխանությունում, նշանակում է երկրում խելոքները բացակայում են:
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Սիրանի սյունը

Սիրան

Ուրիշ տեղ

Մենք մրսում ենք, քաղցած ենք, մեր ողջ արթուն ժամանակը տրամադրում ենք աշխատելուն, բայց ոչ մի կասկած չունեմ, որ նախկինում շատ ավելի վատ է եղել եւ համոզված եմ` ապագան ավելի լավ է լինելու:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Ինչ ուզենք, ինչքան ուզենք, ում հետ ուզենք

Այսօրվա մեր քննարկման թեման է "Սեռական շեղվածության եւ Ֆուկուսիմայի աղետի ուղղակի կապը Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ հավաքարար Վարդանուշի գոգնոցի մաքրության հետ"...
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Ժողովրդավարության առաջամարտիկները` ժողովրդավարության դեմ

...բոլոր դեպքերում, նման նուրբ և կարևորագույն ոլորտները խցկվածներին պետք է հասու լինի, որ ճշմարտությունը մեկն է լինում, այլապես աշխարհում քաոս կլիներ...
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2013 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development