Այնպես, ինչպես կա
14 °
Երեւան
10:59:45
25
Հոկտեմբեր


Լրահոս
12:17 22/10/2014ԱԺ նիստը
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ 14:10 19/09/2009

ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանն ընտրեց անկախ պետականության ուղին

1991 թ. վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի փլուզումը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, բոյկոտեց հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում եւ որոշում ընդունել վեց ամիս հետո անցկացնել անկախության ի'ր հանրաքվեն:
Դեռ 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունել էր Անկախության հռչակագիր, որով Հայաստանի նոր` ոչ կոմունիստական իշխանություններն ընտրել էին ազատ եւ անկախ պետություն կերտելու ճանապարհը: Փաստաթղթի տակ դրված էր Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, տեքստն առաջին անգամ ընթերցեց խորհրդարանի պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Այդ փաստաթուղթը մինչեւ այսօր քաղաքական առումով անխոցելի է, իրավական առումով՝ անկրկնելի, եւ ոչ մի քաղաքական ուժ ստվեր չի գցում այդ փաստաթղթի վրա: Դա ռոմանտիկ ժամանակների փաստաթուղթ է, բայց պրագմատիզմը, իրատեսությունը խորն են»,- տարիներ անց հպարտությամբ հիշում է Մանուկյանը:
Հռչակագրի ընթերցման համար Արամ Մանուկյանը պատահական չէր ընտրվել: 1918 թ. հայկական առաջին հանրապետության իրական հիմնադիրներից հենց Արամ Մանուկյան ազգանունով հայորդին էր, որը անուրանալի ներդրում էր ունեցել Հայաստանի անկախության գործում: Ըստ էության, 70-ամյա ընդմիջումից հետո վերականգնվում էր Հայաստանի անկախությունը, եւ պատահական չէ, որ 1990 թ. օգոստոսի 23-ի փաստաթղթում ասվում էր. «... զարգացնելով 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Հայաստանի ղեկավարության համար ակնհայտ էր Խորհրդային Միության փլուզման անխուսափելիությունը. հռչակագրի ընդունումից հետո հիվանդ կայսրությունը գոյությունը քարշ տվեց ընդամենը16 ամիս: Տնտեսությունն անելանելի վիճակում էր, ընդլայնվել էին կենտրոնախույս ուժերը, տեղի էին ունենում անկառավարելի գործընթացներ, որոնք արագացնում էին կայսրության վախճանը:
Իր հայտնի` «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածում Հայոց համազգային շարժման գաղափարախոս Վազգեն Մանուկյանը գրում էր. «Եթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատեւ դադարից հետո դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, պայթյունի, եւ կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ: Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը: Ցանկալի է ոչ թե պայթյունի շնորհիվ ձեռք բերել մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն՝ ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից»:
Այդ տարիներին Հայաստանի քաղաքացիների մեծ մասն անգամ չէր պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ապրել Ռուսաստանից առանձին` շրջափակված Թուրքիայի նման թշնամի պետությամբ: Եթե մարդկանց հարցնեիր, թե առաջին հերթին ինչ չպետք է անել, նրանք կպատասխանեին, որ չպետք է Խորհրդային Միությունից անկախանալ: Սակայն խնդիրն այն չէր` Հայաստանն ուզում էր այդ անկախությունը, թե ոչ: Խնդիրն այն էր, որ այդ անկախությունը դառնալու էր անխուսափելի, այդ անկախությունն ինքն էր գալու մեր դուռը, եւ մենք պիտի պատրաստ լինեինք այն ընդունելու:
Վազգեն Մանուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ովքեր արդեն 1990 թ. օգոստոսին զբաղեցնում էին համապատասխանաբար վարչապետի եւ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնները, պնդում էին, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն եւ միայն սեփական ուժերին: Նրանք քաղաքականապես սնանկ եւ վտանգավոր էին որակում որոշ մտավորական գործիչների կողմից քարոզվող տեսակետը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով, իր գոյությունը կարող է պահպանել միայն որեւէ հզոր պետության հովանավորության շնորհիվ:
«Այս մտայնությունը մեր ժողովրդին մատնում է բարոյական ստրկության, զրկում քաղաքական դաշնակից դառնալու հնարավորությունից, որը քաղաքականության մեջ հաջողության հասնելու երաշխիքն է: Հայաստանի՝ որպես պանթուրքիզմի ծրագրի խափանումը եւ դրանում Ռուսաստանի շահերին ծառայող գործոնի ըմբռնումը Հայկական հարցը կրկին ներքաշում է միջազգային հարաբերությունների բարդ ոլորտը, որը հղի է մեր ժողովրդի ճակատագրի համար վտանգավոր հետեւանքներով»,- ասում էր Տեր-Պետրոսյանը:
1991 թ. օգոստոսյան հեղաշրջման ձախողված փորձն ավելի արագացրեց խորհրդային պետության վախճանը: Եվ միայն հեղաշրջման ձախողումից հետո խորհրդային հանրապետությունները, որոնք ընդամենը վեց ամիս առաջ քվեարկել էին Խորհրդային Միության պահպանման օգտին, մեկը մյուսի հետեւից հռչակեցին իրենց անկախությունը: Օգոստոսի 24-ին անկախություն հռչակեց Ուկրաինան, 31-ին` Կիրգիզիան, օգոստոսի 30-ին` Ադրբեջանը, սեպտեմբերի 1-ին` Ուզբեկստանը, հոկտեմբերի 27-ին` Թուրքմենիան, դեկտեմբերի 16-ին` Ղազախստանը:
Նույն տարվա սեպտեմբերի 21-ին, ինչպես նախատեսվել էր դեռ կես տարի առաջ, Հայաստանում տեղի ունեցավ անկախության
հանրաքվե, որին մասնակցեց ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94. 5 տոկոսը։ Ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ եւ ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Իրավաբանորեն Հայաստանը անկախություն հռչակեց հենց սեպտեմբերի 21-ին, իսկ փաստացի անկախության ուղին սկիզբ էր դրվել դեռ նախորդ տարվա օգոստոսի 23-ին:
Երրորդ հանրապետության հիմնադիրները` ի դեմ ՀՀՇ-ի, պետականության հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ, ինչպիսք էին ազատ, անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետության կառուցումը, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը, ազատ ու անկախ մամուլի գոյությունը, հարեւանների հետ հաշտ ու խաղաղ գոյակցությունը: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկվեց հենց ՀՀՇ-ի իշխանության տարիներին, ինչն առաջ բերեց մեծ հիասթափություն ոչ միայն իշխանությունների, այլեւ անկախության գաղափարի նկատմամբ: Շուրջ մեկ միլիոն մարդ հեռացավ անկախ Հայաստանից:
18 տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի անկախությունը Հայաստանի քաղաքացիների համար դառնար բացարձակ արժեք: Ամեն տարի սեպտեմբերի 21-ը նշվում է պետականորեն, այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն համապետական տոնը դեռեւս չի վերածվել համաժողովրդականի: Դա ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաեւ զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախության ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները չպետք լինեին միայն ժողովրդի մեկ հատվածի հաշվին:
Այսօր` անկախության հաստատումից 18 տարի անց, բնակչության մի հատված դեռ երանի է տալիս խորհրդային անազատ ժամանակներին: Դրա պատճառը ոչ այնքան խորհրդային «լավ, բարի» ժամանակներն էին, որքան հոռի բարքերը, որոնք եկան անկախության հենց առաջին օրերից եւ դարձան մեր կյանքի ու կենցաղի անքակտելի մասը: Դա ե՛ւ կոռուպցիան է, ե՛ւ մարդու իրավունքների համատարած ոտնահարումը, ե՛ւ պարբերաբար կեղծվող ընտրությունները, անարդարությունը, սոցիալական խիստ շերտավորումը։
18 տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի Հայաստանում հաստատվեր քաղաքական համակարգ: Սակավ բացառություններով` այսօրվա Հայաստանի պետական կառավարման համակարգը քաղաքական չէ:
18 տարի, անգամ 37 տարի հետո էլ Հայաստանում Անկախության տոնը չի մտնի մեր ընտանիք, կնշվի հիմնականում պաշտոնապես, քանի դեռ ընտրությունները չեն անցնում արդար, քանի դեռ երկրում իշխում է ոչ թե օրենքի իշխանությունը, այլ` իշխանական, չինովնիկական կամայականությունը, քանի դեռ ամեն քայլափոխի ոտնահարվում են անկախության իրական տերերի` շարքային քաղաքացիների իրավունքները, ու քանի դեռ երկրում կա արդարության, վաղվա օրվա նկատմամբ հավատի պակաս:
ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Եղանակը Հայաստանում19:34 24/10/2014
Արցախում բացվել է ռազմական գործիչ Շահեն Մեղրյանի հուշարձանը17:52 24/10/2014
"Այս ամենը միանգամից և մեկ օրում չի տրվում". Սերժ Սարգսյան 13:41 24/10/2014
Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ 13:12 24/10/2014
Կասեցվել է "Միլկաթ" ՍՊԸ-ի որոշ սննդատեսակների արտադրությունը12:13 24/10/2014
Եղվարդում սպասվում է ջրամատակարարման դադար12:10 24/10/2014
ՊՆ-ում քննարկվել է 2-րդ բանակային զորամիավորման կողմից իրականացված աշխատանքների կատարողականը 10:57 24/10/2014
Եղանակը Հայաստանում17:56 23/10/2014
Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին14:03 23/10/2014
Հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում13:48 23/10/2014
Դատավորներ Եվա Դարբինյանի և Իսկուհի Վարդանյանի լիազորությունները դադարեցվել են13:27 23/10/2014
Այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 13:15 23/10/2014
Ինչպես կառուցել պետություն 12:37 23/10/2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է 12:25 23/10/2014
Ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով12:16 23/10/2014
Նախագահն այցելել է "Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014" արդյունաբերական միջազգային ցուցահանդես12:11 23/10/2014
Այսօր Առանց թղթի միջազգային օրն է11:48 23/10/2014
Արարատում գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն10:25 23/10/2014
Եղանակը Հայաստանում18:00 22/10/2014
Օմբուդսմենը հղիների նպաստի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել 16:36 22/10/2014
Այնուամենայնիվ
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Ինչպես կառուցել պետություն

Երբ տարիներ անց, շատ չէ, մի քսան-երեսուն տարի անց, մենք Երեւանի կենտրոնում, Մատենադարանին մոտ գտնվող "Վելիկայա ռուսս" խանութի սիունատես վաճառողուհուն տանք տասը ալթըն եւ գնենք իսկական հայկական "Պուտին" կոնյակը, գուցե հասկանանք, որ տարիներ առաջ, շատ չէ` մի քսան-երեսուն տարի առաջ, մենք անգամ վարսավիրանոցներում կարող էինք պետություն կառուցել, բայց չկառուցեցինք:

Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Սահամանադրական բարեփոխումները` "թե, թե"-ի իրականացման նախադուռ

 Նախագահականից խորհրդարանական անցում կատարելու համակարգի փոփոխությունը միայն նախագահի լիազորությունների սահմանափակում եւ պետական տարբեր կառույցների իրար հակակշռելու մեքենականությունների եւ օրենքների որդեգրում չէ...
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Մինսկում լինելու է այն, ինչ լինելու է. իսկ Հայաստանո՞ւմ

Փողոցը լցվել է ոչ թե ԵՄ կողմնակիցներով, այլ ԵՏՄ-ի, ովքեր իշխանափոխություն են գոռում: Համաձայնեք, որ այս իրավիճակը ադեկվատ չէ տեղի ունեցող պրոցեսներին:  Հակառակ դեպքում, կարելի է սա մեկնաբանվել մեկ կերպ միայն, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Մինսկում ստորագրել խայտառակ պայմանագիրը, իսկ եռյակը ստիպում է նրան անել այդ:

Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ադրբեջանում` խաչքարերի ջարդ, Վրաստանում` վանդալիզմ, իսկ Իրանում` պետական հովանաւորութիւն...

Իրանական բարեացակամ ու մասնաւորապէս հարազատ Ատրպատականի հողում իրանահայը եւ ինչու չէ նաեւª այլ երկրների հայորդիներ, Իրանի պետական քաղաքակիրթ հովանաւորութեան ու հոգածութեան ներքոյ, 60-րդ անգամ յատուկ շուքով ու խանդավառութեամբ են ուխտի գնալու Ս. Թադէ եւ միեւնոյն իւրայատկութիւնից ելնելով էլª վերահաստատելու են հոգեւոր արժէքներին կառչելու աւանդոյթը եւ յատկապէս իրենց 100-ամեայ պահանջատիրական պայքարին ընդառաջ` ամրագրելու են համազգային միասնականութեան հրամայական ու վարակիչ ոգին:
Նաիրա Ղազարյանի սյունը

Նաիրա Ղազարյան

Ճամպրուկային տրամադրություն

Ճամպրուկներն ինձ օգնեցին կյանքին թեթև հայացքով նայել։ Առաջ, երբ ապրում էի Հայաստանում, ես իրերից կարծես կախում ունեի, դրանք իմ սոցիալական ապահովման հենարանն էին հիշեցնում։
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Մի փոքր ժամանակավրեպ որոշում

...Մուտքի մոտից սակայն լսելի էին դահլիճից հասնող ուրախ ձայները, շամպայնի խցանների շրխկ-թրխկն ու բաժակների զրնգոցը. ինքնամեծարվում էին տղերքը՝ իրենք էլ չհավատալով, որ այդքան խելացի են ու ժողովրդի, պետության մասին այդքան անձնուրացաբար մտածող
Սիրանի սյունը

Սիրան

Չե\'մ վճարելու կենսաթոշակային պարտադիր 5 %-ը, եթե անգամ Պուտինը խնդրի

Ասել եմ, էլի կասեմ` մեր երկիրն այլեւս երկիր չէ, սա դարձել է հղփացածների եւ շփացածների որջ` իրենց սպասարկող վարձկաններով: Առաջ սա Գառնու քարերի սիմֆոնիայի երկիրն էր, սա Ծածկած շուկայի երկիրն էր, սա ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-92

Մեր կառավարության շնորհիվ շատերը ճաշակեցին ազատ և լավ կյանքի համը… օտարության մեջ:
Արմեն Վարդանյանի սյունը

Արմեն Վարդանյան

Երեք հանդիպում, կամ \"Երկու հատ հաց կառնե՞ս՝ տուն տանեմ\"

1994 թվականի հունվարի վերջին օրերն էին: Ռազմական գործողություններն առավել թեժ էին Արցախի հյուսիսարևելյան հատվածում: Ազերիներից ազատագրվում էր Մարտակերտի շրջանը...
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված \"մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս\" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` \"ակնոցավոր\" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2014 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development