Այնպես, ինչպես կա
13 °
Երեւան
22:15:30
01
Հոկտեմբեր


Լրահոս
12:53 30/09/2014"Քո ձեռքերը"
ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
\"Դե եկեք խմենք …\" 12:24 30/12/2011

\"Դե եկեք խմենք …\"Էլ ինչ հայկական տոնական, հատկապես` ամանորյա սեղան առանց պերճախոս կենացների: Հայկական կենացխմությունը մի ամբողջ արարողակարգ է, դե իսկ արարողակարգի պետը` թամադան, պետք է ոչ միայն համոզիչ լինի իր խոսքում, հումորի զգացում ունենա, տրամադրություն ստեղծի, այլեւ հետեւի, որպեսզի հանկարծ չխախտվի կենացների հերթականությունը:

Կենացները մեր խնջույքների, տոնախմբությունների օրակարգից երեւի թե դուրս չգան, որքան էլ շատերս չսիրենք երկար-բարակ ճառերը: Թամադայությունը մեր օրերում վերածվել է արհեստի, ավելի ճիշտ` ռեստորաններում ու հարսանքատներում` ոչ վատ գումար աշխատելու միջոցի: Երեւի թե պետք էլ չէ, որ հրաժարվենք ուրախ սեղանի շուրջ կենացներ ասելուց կամ սեղանն ավելի ուրախ դարձնելու համար սրամիտ կենացներ ասելուց, հատկապես, որ կենաց ասելու սովորույթն օտարից չենք վերցրել:

\"\"\"Կենացը հայկական երեւույթ է, իհարկե: Կենացը դա ընտանիքի խորհուրդն է անցյալի, ներկայի եւ ապագայի: Կենացը ընտանիքն է, խորհուրդը քո ցեղի, քո ազգի, անհատի: Կենացը` մարդու կյանքն է, կամեցողությունը միմյանց նկատմամբ\",- Report.am-ի հետ զրույցում ներկայացրեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին` նշելով, որ ամեն տոն իրեն հատուկ կենացներն է ունեցել` օրինակ Ամանորին մարդիկ միմյանց մաղթել են \"Կանաչ ծուխը միշտ ծխա\", \" Ցամաք աչքով, ուրախ սրտով\": Ազգագրագետը խորհուրդ է տալիս հասկանալ կենացների իմաստը, որն իրականում մաղթանքն է եւ չտրվել  սատանայությանը` բարի ցանկություններով ապրել:

Սատանայություններին չտրվելու եւ զուտ գեղեցիկ բառեր չարտասանելու կողմնակից է գրող, երկար տարիներ հատկապես մտավորականների շրջանում թամադայի փորձ ունեցող Արամայիս Սահակյանը:

\"\"\"Թամադա լինելն ինձ համար պատիվ է եղել: Թամադա լինելը արվեստ է: Մեծ բան է կախված թամադայից`սեղանի շուրջ տրամադրություն ապահովելու համար: Թամադան` ոնց որ դիրժորը: Նա կարող է այնպես անել, որ բոլորն ուրախանան, իսկ վատ թամադան կարող է փչացնել ամբողջ տոնակատարությունը: Թամադան պետք է լինի սրամիտ, քչախոս, սեղանակիցների մասին բարի եւ սրամիտ խոսքեր ասի եւ հույս տա մարդկանց: Հիմա անգիր արած տեքստեր ունեն եւ միայն անուններն են փոխում: Անհեթեթ բաներ են  ասում, չեն ելնում մարդկանց իրավիճակից \",- ասում է գրողը, ում ամենասիրելի կենացը Աստծո կենացն է: Ըստ Արամայիս Սահակյանի, անհեթեթ է, օրինակ, \"Կարեւորն առողջությունն է\" կենացը: \"Ասում են ողջ լինեք, հետո ասում են` ամենակարեւորը առողջությունն է: Մեկը կարող է առողջ լինել, բայց` սրիկայի մեկը: Ինչպես ասում են` առողջ եղեք եւ ազնիվ եղեք, ամենակարեւորը` մարդ եղեք\", - մաղթում է Արամայիս Սահակյանը ու խմում լրագրողների կենացը: Անհեթեթ կենացների շարքը կարելի է շարունակել` \"Զույգ տարի է, զույգ տղա ունենաք\", \"Այս պահի կենացը\"…

Ի դեպ, \"կենաց\"-ը \"կյանք\" բառի գրաբարյան սեռական հոլովն է եւ նշանակում է \"կյանքի համար\"։

Կենաց խմելու արարողակարգից մի քանի խորհուրդներ եմ հայտնաբերել, որ օգտակար են բոլորին, օրինակ` ջրով կենաց չի կարելի խմել: Գործնական հանդիպումների ժամանակ չի կարելի չխկացնել գավաթները, իսկ եթե չխկացնում են` տղամարդիկ պետք է բաժակը ավելի ցածր պահեն, քան կանայք: Կենացի ժամանակ չի կարելի ուտել, խմել, զբաղվել ինչ-որ բանով, պետք է ուշադիր լսել, ինչքան էլ անհետաքրքիր լինի կամ  ձանձրալի: Ցանկալի է կենացը ասել ոտքի կանգնած: Եթե  կենացը վերաբերում է քեզ, երբեք չի կարելի դիպչել խմիչքին, մինչեւ բոլորը չխմեն, հակառակ դեպքում կստացվի, որ խմում ես ինքդ քեզ համար: Կարեւոր կենացների ժամանակ պետք է խմել մինչեւ վերջ: Հրաժարվել  ինչ-որ մեկի կենացը խմելուց, նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, եթե նույնիսկ չեք կարող խմել այդ խմիչքը` ձեւացրեք թե խմում եք:  

 Եթե անկեղծ, շատ չեմ սիրում երկար-բարակ կենացներ, \"դե խմեք, էլի\"… Բայց միեւնույն է` մի քիչ տխուր է այն սեղանը, որի շուրջ կենացներ չեն խմում, թեկուզ այսպիսին` \"Ընդհանուր\":

Այնպես որ՝ \"ընդհանուր\" կամ 2012-ի կենացը!

ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Գտիր տարբերություն12:54 01/10/2014
Այս հոդվածը Սուրիկ Խաչատրյանի մասին չէ13:46 29/09/2014
Վա՜յ, տերդ չմեռնի, դեմոկրատիա՛10:52 29/09/2014
Ժողովրդի ամոթը10:13 29/09/2014
Եռյակն անցավ Աբովյանով13:19 26/09/2014
Երբ միեւնույն ժամանակ "գրողի ծոցն են" ուղարկվում ե'ւ թշնամին, ե'ւ սեփական ժողովուրդը13:14 25/09/2014
Նախագահի իրավունքների ոտնահարում11:53 25/09/2014
Չենք ուզում չարախնդալ, բայց…10:54 24/09/2014
Եթե "թռնել" չգիտես…11:37 23/09/2014
Հանրահավաքը պետք է չեղյալ հայտարարել10:11 23/09/2014
Դավաճանության մասին12:25 18/09/2014
Ի՞նչ ասել անկախությանը 11:10 18/09/2014
Անեկդոտ թթվասերի մասին12:31 17/09/2014
Խայթում են նախագահները, փոխվում են գույները10:57 17/09/2014
Ինչո՞ւ է մամուլի էջերից Քոչարյանը հառնում հրեշի կերպարով10:46 16/09/2014
Քաղբանտարկյալն ու հայրենասիրությունը15:32 12/09/2014
Ո՞ւմ է ուղղված բլեֆը11:52 12/09/2014
19-րդ դարի հողերը16:17 11/09/2014
Արտգործնախարարի հոյակապ հոդվածը, որոշ թերություններով հանդերձ, հրապարակվել է "Ֆիգարոյում"11:08 11/09/2014
Քաղաքական կոնտրաստներ11:01 11/09/2014
Այնուամենայնիվ
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Արդյոք տարօրինակ չէ՞ այս ամենը

Ես այդպես էլ չհասկացա, թե տատս ինչ սկզբունքով էր մորթում մեր հավերին, երբ ազիզ հյուր էինք ունենում: Բայց տարօրինակն այն էր, երբ նա դանակը գոգնոցի տակ թաքցրած մտնում էր հավաբունը, նրան սովոր մեր հավերը սկսում էին փախչել: Այդքան էլ հասկացող թռչուննե՞ր…
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Դեր Զորը եկեղեցիների պայթեցման օրինակներից դուրս է

Ուղղակի թիրա՞խ, թե՞ հետեւանք երկվությունը այս դեպքում լրիվ փարատվում է: Խնդիրը կենտրոնանում է գործողության բուն պատվիրատուի կամ պատասխանատուի վրա: Համատարած համոզում է եւ նաեւ բացահայտ ճշմարտություն, որ պայթեցման գործողությունը իրականացնողները Իսլամական պետության զինյալներն են: Եթե մնանք համատարած այս իրողության տրամաբանության վրա, ապա...
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Ոտքով քայլելու առավելությունները

Իսկ գուցե նրանք, այս որոշմամբ ավելի անկեղծ էին, քան մենք 23 տարի առաջ: Մարդիկ հրաշալի հասկացան, որ ավելի կարեւոր է ոչ թե բուն վիսկին, այլ վիսկի գնելու կարողությունը, այլ կերպ` գրպանի պարունակությունը, որն էականորեն կարող էր կրճատվել, եթե Շոտլանդիան դուրս գար Միացյալ Թագավորության կազմից: Այսինքն`  նրանք ընտրեցին գրպանի եւ անկախության միջեւ` հօգուտ գրպանի: Մենք, սակայն, այլ կերպ մտածեցինք, մեզ համար անկախությունը անհամեմատելի արժեք է, հիմա գուցե էլ չէ, բայց` էր հաստատ:

Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ադրբեջանում` խաչքարերի ջարդ, Վրաստանում` վանդալիզմ, իսկ Իրանում` պետական հովանաւորութիւն...

Իրանական բարեացակամ ու մասնաւորապէս հարազատ Ատրպատականի հողում իրանահայը եւ ինչու չէ նաեւª այլ երկրների հայորդիներ, Իրանի պետական քաղաքակիրթ հովանաւորութեան ու հոգածութեան ներքոյ, 60-րդ անգամ յատուկ շուքով ու խանդավառութեամբ են ուխտի գնալու Ս. Թադէ եւ միեւնոյն իւրայատկութիւնից ելնելով էլª վերահաստատելու են հոգեւոր արժէքներին կառչելու աւանդոյթը եւ յատկապէս իրենց 100-ամեայ պահանջատիրական պայքարին ընդառաջ` ամրագրելու են համազգային միասնականութեան հրամայական ու վարակիչ ոգին:
Նաիրա Ղազարյանի սյունը

Նաիրա Ղազարյան

Ճամպրուկային տրամադրություն

Ճամպրուկներն ինձ օգնեցին կյանքին թեթև հայացքով նայել։ Առաջ, երբ ապրում էի Հայաստանում, ես իրերից կարծես կախում ունեի, դրանք իմ սոցիալական ապահովման հենարանն էին հիշեցնում։
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Մի փոքր ժամանակավրեպ որոշում

...Մուտքի մոտից սակայն լսելի էին դահլիճից հասնող ուրախ ձայները, շամպայնի խցանների շրխկ-թրխկն ու բաժակների զրնգոցը. ինքնամեծարվում էին տղերքը՝ իրենք էլ չհավատալով, որ այդքան խելացի են ու ժողովրդի, պետության մասին այդքան անձնուրացաբար մտածող
Սիրանի սյունը

Սիրան

Չե\'մ վճարելու կենսաթոշակային պարտադիր 5 %-ը, եթե անգամ Պուտինը խնդրի

Ասել եմ, էլի կասեմ` մեր երկիրն այլեւս երկիր չէ, սա դարձել է հղփացածների եւ շփացածների որջ` իրենց սպասարկող վարձկաններով: Առաջ սա Գառնու քարերի սիմֆոնիայի երկիրն էր, սա Ծածկած շուկայի երկիրն էր, սա ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-92

Մեր կառավարության շնորհիվ շատերը ճաշակեցին ազատ և լավ կյանքի համը… օտարության մեջ:
Արմեն Վարդանյանի սյունը

Արմեն Վարդանյան

Երեք հանդիպում, կամ \"Երկու հատ հաց կառնե՞ս՝ տուն տանեմ\"

1994 թվականի հունվարի վերջին օրերն էին: Ռազմական գործողություններն առավել թեժ էին Արցախի հյուսիսարևելյան հատվածում: Ազերիներից ազատագրվում էր Մարտակերտի շրջանը...
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված \"մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս\" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` \"ակնոցավոր\" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2014 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development