Այնպես, ինչպես կա
24 °
Երեւան
10:11:57
18
Հունիս


Լրահոս
Այսպիսի բաներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Էդուարդ Շարմազանով. "Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է" 16:51 27/06/2012

Էդուարդ Շարմազանով. "Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է"Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր: "Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին",-նշել է Մամեդովը:

Ի պատասխան Մամեդովի այդ հայտարարությանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

"Ինձ շարունակում է զարմացնել ադրբեջանցի պաշտոնյաների "մտքի թռիչքը": Առաջին` որեւէ պետության իրավասության ներքո չէ այլ պետությանն ինքնավարության կարգավիճակ շնորհելու հարցը: Կան միջազգային ընդունված նորմեր, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ըստ որի` ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք, հետեւաբար` սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացանը:

Երկրորդ` Արցախի հանրապետությունը, ԽՍՀՄ գործող օրենսդրությանը եւ միջազգային իրավական նորմերին համապատասխան, հռչակել է իր անկախությունը եւ այն ամրագրել համաժողովրդական հանրաքվեով: Ավելին` ԼՂՀ-ն ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Երրորդ`  ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը, եթե ադրբեջանցիները չկարողացան հանդուրժել նույնիսկ մշակութային հուշարձան Նոր Ջուղայի խաչքարերի գոյությունը` բարբարոսաբար ոչնչացնելով դրանք: Դա մշակութային ցեղասպանության դասական օրինակ է:

Պարոն Մամեդովը ցանկանում է լսել ագրեսորի անունը: Պարոն Մամեդով, ինչպե՞ս կարելի է անվանել մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդարացի իրավունքին հակադրեց ռազմական ուժ` օր ու գիշեր ռմբակոծելով ու կրակի տակ պահելով խաղաղ բնակիչներին, այդ թվում` կանանց ու երեխաներին, եւ մի երկրի իշխանավորների, ովքեր ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են, որ պետք է լվացվեն Սեւանա լճում: Ես էլ կարծում եմ, որ ժամանակն է` միջազգային հանրությունն իրերը կոչի իրենց անուններով եւ տա ագրեսորի անունը: Կասկած չկա, որ դա Ադրբեջանն է": 
Տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
Տիգրան Սարգսյան. "Վարչապետի ճակատագիրն է այդպես"18:56 17/06/2013
Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը18:20 17/06/2013
ԵԱՀԿ նախագահը չեղյալ է հայտարարել այցը Հայաստան եւ Ադրբեջան18:08 17/06/2013
"Մեծերի գլխի" փոխարեն Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետին են բռնել15:53 17/06/2013
98 պատգամավոր չի հանգստանում12:09 17/06/2013
Յուրի Խաչատուրովը մեկնել է Իտալիա11:10 17/06/2013
Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Իսպանիա09:46 17/06/2013
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին09:31 17/06/2013
Երեւանի փոխքաղաքապետերը16:03 15/06/2013
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը France-24-ին11:21 15/06/2013
ԵԱՀԿ նախագահը հանդիպել է համանախագահների հետ11:14 15/06/2013
Տեր-Պետրոսյանը վարել է ՀԱԿԿ խորհրդի նիստը19:41 14/06/2013
Հունիսի 17-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան19:33 14/06/2013
Տիգրան Սարգսյան. "Իշխանությունները պետք է մշտապես արդարանան, որ պարտադրանքի ինստիտուտը ճիշտ են կիրառում"18:01 14/06/2013
Եռանախագահները ղարաբաղյան խնդրի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեն17:12 14/06/2013
Գալուստ Սահակյան. "Ընդդիմությունը գտնվում է զրոյական դաշտում"13:08 14/06/2013
Արամ Մանուկյան. "Ինձ մոտ երեկվանից ցանկություն է առաջանում պաշտպանել վարչապետին"12:59 14/06/2013
Արմեն Ռուստամյան. "Խոստովանել առանց ապաշխարելու՝ ցինիզմ է "12:28 14/06/2013
Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև12:17 14/06/2013
Եթե ԱԺ-ն թատրոն չէ…12:02 14/06/2013
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

"Մարդկության դեմ ոճիրը"՝ ցույց-հակացույց ճամբարներում

Գիզի այգու շարժումը դեպի նոր հունավորում է առաջնորդում թուրք հասարակությանը՝ ոչ անպայման իշխանությունների կողմից պայմանաժամային ոճի որդեգրմամբ կամ...
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Անհավանական պատմություն կամ՝ կարող ա մեզ հետևում են

...Ինձ մի պահ թվաց, որ նա, որպես իշխանական կուսակցության ներկայացուցիչ, անհարմարություն էր զգում այդ երիտասարդների ներկայությունից: Հանրապետականի սովորություն է՝ չեն սիրում, երբ իրենց բակում, իրենց բեսեդկայում, իրենց շենքում ՀՀԿ-ին ձայն չտվող մեկը հայտնվում է:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ժողովրդի ո'չը ռադիկալիզմին…

Իրանի 11-րդ շրջանի ընտրութիւններում կրկին ժողովուրդն իր կողմնորոշմամբ` ապացուցեց, որ ինքը ճարահատ` ստանձնողն է լինում բացակայող քաղաքական էլիտայի պարտականութեան եւ իր ընտրեալին իսկ մղում ու լիազօրում է պատասխանատւութիւն ստանձնել` նոյն ժողովրդի պահանջները կենսագործելու խնդրում:
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Անփոխարինելին

Նա ոչ միայն ինքը գաղջոտ չի լինում, այլև միակն է ողջ սենյակում, ով կարող է ցանկացած մեկին ասել՝ "Դու գաղջոտ ես", կամ պարզապես "սիրուն չի": Ընդ որում, այս մեկի ասածից հետո տվյալ գաղջոտն անմիջապես հեռացվում է սենյակից, իսկ այն, ինչը սիրուն չի, դառնում է սիրուն...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-86

Եթե հիմարներն են իշխանությունում, նշանակում է երկրում խելոքները բացակայում են:
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Սիրանի սյունը

Սիրան

Ուրիշ տեղ

Մենք մրսում ենք, քաղցած ենք, մեր ողջ արթուն ժամանակը տրամադրում ենք աշխատելուն, բայց ոչ մի կասկած չունեմ, որ նախկինում շատ ավելի վատ է եղել եւ համոզված եմ` ապագան ավելի լավ է լինելու:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Ինչ ուզենք, ինչքան ուզենք, ում հետ ուզենք

Այսօրվա մեր քննարկման թեման է "Սեռական շեղվածության եւ Ֆուկուսիմայի աղետի ուղղակի կապը Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ հավաքարար Վարդանուշի գոգնոցի մաքրության հետ"...
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Ժողովրդավարության առաջամարտիկները` ժողովրդավարության դեմ

...բոլոր դեպքերում, նման նուրբ և կարևորագույն ոլորտները խցկվածներին պետք է հասու լինի, որ ճշմարտությունը մեկն է լինում, այլապես աշխարհում քաոս կլիներ...
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2013 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development