Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
00:36:54
20
Հունիս


Լրահոս
Այսպիսի բաներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Պատերազմի երեք սցենար 16:30 13/06/2012

Հայաստանին և Արցախին խաղաղություն է պետք

Վերջին շաբաթներին և ամիսներին Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններում իրավիճակը ծայրաստիճան լարված է. հրադադարը խախտվում է ամեն օր, ամեն ժամ: Հակառակորդ բանակները միմյանց դեմ կրակ են բացում, որի հետևանքով սպանվում են երիտասարդ հայ և ադրբեջանցի տղաներ: Մի փոքր չափազանցնելով կարելի է ասել, որ որդիներին բանակ ճանապարհող հայ մայրերը նրանց պատերազմ են ուղարկում:

Միայն 2012 թ. ընթացքում հայկական և արցախյան բանակները հակառակորդի դիվերսիոն գործողությունների և դիպուկահարների արձակած կրակոցների հետևանքով կորցրել են շուրջ մեկ տասնյակ զինվորներ: Թեև ճշգրիտ վիճակագրություն չկա, սակայն փորձագիտական մոտավոր հաշվարկներով, 1994 թ. մայիսյան անժամկետ հրադադարից հետո Հայաստանն ու Արցախը կորցրել են շուրջ 1000, իսկ Ադրբեջանը՝ շուրջ 3000 զինվոր:

1994 թ. հրադադարից ի վեր Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմանները կամ շփման գիծը գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Գուցե պարկեշտ չէ մաթեմատիկական հաշվարկներ կատարելը, երբ խոսքը վերաբերում է մարդու կյանքին՝ անգամ մեկ 20-ամյա հայ երիտասարդի կորստին: Բայց ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման  պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:

Այսօր Հայաստանում, Արցախում և հատկապես Ադրբեջանում ռազմական հռետորաբանությունը քաղաքական ասպարեզ է իջել, կրկին հնչում են պատերազմի կոչեր: Պատերազմը, սակայն, լուծում չէ: Գուցե Ադրբեջանը՝ ծնելիության բարձր ցուցանիշներ ունենալով, չի ափսոսում շփման գծում սպանվող իր երիտասարդների համար: Գուցե Իլհամ Ալիևի և Ադրբեջանում իշխող վարչախմբի համար պատերազմական հռետորաբանությունը և շփման գծում պատերազմական վիճակը պահպանելը քաղաքականապես շահեկան է, անգամ եթե դրա դիմաց նրանք վճարում են մարդկային կորուստներով:

Այն ստատուս քվոն, որ այսօր առկա է Արցախում, ինչ-որ իմաստով տրամաբանական է: Եթե նայում ենք շփման գիծը կամ երբ քայլելով անցնում ենք շփման գծի երկայնքով, տեսնում ենք, որ այդ սահմանները պաշտպանելու իմաստով ամենից հարմարն է հայկական կողմի համար: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով ևս, բացառությամբ մի քանի հատվածների, հայկական դիրքերը աշխարհագրորեն ավելի բարձր են: Ավելի պարզ բառերով՝ հայերը լեռների վրա են, ադրբեջանցիները՝ դաշտավայրում: Մի ամերիկացի ռազմական փորձագետ ասել է, որ մինչև սպառվեն հայկական կողմի փամփուշտները, ադրբեջանցիներն այլևս զինվորներ չեն ունենա:

Հայաստանի և Արցախի համար, այսօրվա պայմաններում, առավելագույն նպատակը պիտի լինի ստատուս-քվոյի պահպանությունը: Պիտի հասկանալ, որ նոր պատերազմը (բացի այն, որ կարող է լինել արյունալի ու աղետաբեր՝ տասնյակ հազարավոր մարդկային կորուստներով ու ավերածություններով) չի բխում Հայաստանի և Արցախի շահերից: Եվ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ մենք կասկածում ենք, թե կարող ենք հաղթել:

Հայ-ադրբեջանական կամ արցախյան նոր պատերազմը, լայն հաշվով, կարող է ունենալ երեք հիմնական արդյունք: Առաջին. Ադրբեջանը լայնածավալ նոր պատերազմ է սկսում, սակայն հանդիպելով հայկական դիմադրությանը, ոչ միայն չի կարողանում տեղաշարժի ենթարկել շփման գիծը, այլ նահանջում է: Օգտագործելով առիթը և պատժելով հակառակորդին՝ հայկական բանակը առաջ է շարժվում է և իր վերահսկողության տակ առնում նորանոր տարածքներ Ադրբեջանի խորքում, մինչև Քուռ-Արաքս միջագետք: Այսպիսով, Հայաստանն ու Ադրբեջանը և Արցախն ու Ադրբեջանը միմյանցից տարանջատվում են ոչ թե ցամաքային շփման գծով, ինչպես այսօր է, այլ գետերով: Սա պատերազմի այն  ելքն է, որ շատ հայեր երազում են: Բայց երազանքը, սահման չունի: Երազելու հետ մեկտեղ պետք է հաշվի առնել միջազգային իրադրությունը, մեզ շրջապատող թյուրքական աշխարհը, Հայաստանի իրական հնարավորությունները, ժողովրդագրական վիճակը:

Հայ-ադրբեջանական նոր պատերազմի երկրորդ հնարավոր ելքը կարող է լինել հետևյալը. Ադրբեջանը դիմում է ռազմական լայնածավալ գործողությունների, ճեղքում է շփման գիծն ու առաջ շարժվում: Չէ որ զուտ տեսականորեն չի կարելի բացառել նման սցենար, որքան էլ որ, անկասկած, հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Քանի դեռ անգամ տեսականորեն կա մեկ տոկոս պարտվելու հավանականություն, Հայաստանը պիտի գործի դնի իր ողջ դիվանագիտական և քաղաքական զինանոցը և իր գործընկեր պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ու միջազգային հանրության աջակցությամբ զրոյին հավասարեցնի պատերազմի վերսկսման հավանականությունը:

Հայ-ադրբեջանական նոր պատերազմը կարող է ունենալ նաև երրորդ ելք: Ադրբեջանը դիմում է լայնածավալ ռազմական գործողությունների, հայկական և ադրբեջանական բանակները գործի են դնում իրենց ողջ զինանոցը՝ ավիացիան, հեռահար հրթիռակոծության զենքերը, սակայն երկկողմ մարտերի արդյունքում ստատուս քվեն չի փոխվում. հայկական և ադրբեջանական դիրքերը մնում են այսօրվա շփման գծի երկայնքով: Վերջին տարիներին հակառակորդ բանակները, հատկապես Ադրբեջանը, ձեռք է բերել միլիարդավոր դոլարներ արժողությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա: Ինչպես 1991-1994 թթ. պատերազմի տարիներին, այնպես էլ նոր պատերազմի դեպքում, կողմերը հրթիռակոծելու են խաղաղ բնակավայրերը: Այսօր Ադրբեջանը Նախիջևանում տեղակայել է ռազմական այնպիսի տեխնիկա, որ կարող է հարվածել Երևանին: Նախիջևանի սահմանից մինչև Հայաստանի մայրաքաղաք ընդամենը 50 կմ է: Ինչ խոսք, ադրբեջանցիներն էլ քաջատեղյակ են մեր հնարավորությունների մասին։

Հայաստանի և Արցախի այսօրվա կեցվածքն ու մարտավարությունը, այն է՝ համարժեք և անհավասար պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին ու դիվերսիոն գործողություններին, թվում է, չունեն այլընտրանք: Պաշտոնական Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ յուրաքանչյուր հայ զինվորի սպանության դիմաց ադրբեջանական կողմը կրելու է ավելի ծանր մարդկային կորուստներ: Եթե անգամ մեկ հայ զինվորի դիմաց Ադրբեջանը կրի 10 զոհ, միևնույնն է, դա սփոփանք չէ այն հայ մայրերի համար, որոնք իրենց որդիներին ուղարկում են սահմանները պաշտպանելու, բայց ստանում են նրանց անշնչացած մարմինները:

ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (1)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Պատերազմի երեք սցենար16:30 13/06/2012
Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից 09:41 22/05/2012
Սիրիայի տագնապը10:24 05/04/2012
Հանրապետական կուսակցության անցյալից14:22 27/03/2012
Կորուսյալ Հայաստան վերադարձի ճամփան անցնում է Արցախով14:07 23/03/2012
Կարս և Անի վերադառնալու հույս16:34 15/03/2012
Երկիրը կառուցե´նք, երկի´րը16:45 02/03/2012
Ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից15:12 28/02/2012
Հայաստանը մաշվում ու արյունաքամ է լինում15:15 22/02/2012
ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների պատմությունից12:42 18/02/2012
Ընտրությունների պատմությունից-311:56 08/02/2012
Հայաստանի ընտրությունների պատմությունից-209:31 18/01/2012
Ընտրությունների պատմությունից12:06 11/01/2012
Կիպրոսի արև18:36 20/12/2011
"Ֆուտբոլային դիվանագիտության" ևս մի դրսևորո՞ւմ09:30 12/12/2011
Ռուսական (Մեդվեդևի) վտանգը09:03 28/07/2011
Հայաստանի արտաքին քաղաքական հերթական սխալը14:07 19/07/2011
Մեր հարևանները նեղացել են10:56 11/07/2011
Սա գի՞ն է, թե՞ կեղեքում10:41 30/06/2011
Ծիծեռնավանք. մարդիկ ազատագրված հողերում10:58 27/06/2011
1 2 3
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

"Մարդկության դեմ ոճիրը"՝ ցույց-հակացույց ճամբարներում

Գիզի այգու շարժումը դեպի նոր հունավորում է առաջնորդում թուրք հասարակությանը՝ ոչ անպայման իշխանությունների կողմից պայմանաժամային ոճի որդեգրմամբ կամ...
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Անհավանական պատմություն կամ՝ կարող ա մեզ հետևում են

...Ինձ մի պահ թվաց, որ նա, որպես իշխանական կուսակցության ներկայացուցիչ, անհարմարություն էր զգում այդ երիտասարդների ներկայությունից: Հանրապետականի սովորություն է՝ չեն սիրում, երբ իրենց բակում, իրենց բեսեդկայում, իրենց շենքում ՀՀԿ-ին ձայն չտվող մեկը հայտնվում է:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ժողովրդի ո'չը ռադիկալիզմին…

Իրանի 11-րդ շրջանի ընտրութիւններում կրկին ժողովուրդն իր կողմնորոշմամբ` ապացուցեց, որ ինքը ճարահատ` ստանձնողն է լինում բացակայող քաղաքական էլիտայի պարտականութեան եւ իր ընտրեալին իսկ մղում ու լիազօրում է պատասխանատւութիւն ստանձնել` նոյն ժողովրդի պահանջները կենսագործելու խնդրում:
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Անփոխարինելին

Նա ոչ միայն ինքը գաղջոտ չի լինում, այլև միակն է ողջ սենյակում, ով կարող է ցանկացած մեկին ասել՝ "Դու գաղջոտ ես", կամ պարզապես "սիրուն չի": Ընդ որում, այս մեկի ասածից հետո տվյալ գաղջոտն անմիջապես հեռացվում է սենյակից, իսկ այն, ինչը սիրուն չի, դառնում է սիրուն...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-86

Եթե հիմարներն են իշխանությունում, նշանակում է երկրում խելոքները բացակայում են:
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Սիրանի սյունը

Սիրան

Ուրիշ տեղ

Մենք մրսում ենք, քաղցած ենք, մեր ողջ արթուն ժամանակը տրամադրում ենք աշխատելուն, բայց ոչ մի կասկած չունեմ, որ նախկինում շատ ավելի վատ է եղել եւ համոզված եմ` ապագան ավելի լավ է լինելու:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Ինչ ուզենք, ինչքան ուզենք, ում հետ ուզենք

Այսօրվա մեր քննարկման թեման է "Սեռական շեղվածության եւ Ֆուկուսիմայի աղետի ուղղակի կապը Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ հավաքարար Վարդանուշի գոգնոցի մաքրության հետ"...
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Ժողովրդավարության առաջամարտիկները` ժողովրդավարության դեմ

...բոլոր դեպքերում, նման նուրբ և կարևորագույն ոլորտները խցկվածներին պետք է հասու լինի, որ ճշմարտությունը մեկն է լինում, այլապես աշխարհում քաոս կլիներ...
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2013 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development