Այնպես, ինչպես կա
18 °
Երեւան
13:30:33
24
Հոկտեմբեր


Լրահոս
12:17 22/10/2014ԱԺ նիստը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Ընտրությունների պատմությունից-3 11:56 08/02/2012

Մեծամասնական-համամասնական վեճը

Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը (բացառությամբ ՀՀԿ-ի և հատկապես նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի), պաշտպանում են համամասնական ընտրակարգով խորհրդարան ձևավորելու սկզբունքը: Սա նշանակում է ընտրություններն անցկացնել կուսակցական ցուցակներով, և եթե որևէ մեկը ցանկանում է դառնալ խորհրդարանի պատգամավոր, ապա նա պետք է մաս կազմի այդ ցուցակներին:

Անկասկած, ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելն ունի իր առավելությունները, հատկապես Հայաստանի դեպքում, երբ ընտրական գործընթացին միջամտում են օլիգարխները, թաղային հեղինակություններն ու քրեական տարրերը: Համամասնական ընտրակարգի դեպքում կայանում և ուժեղանում են կուսակցությունները, խորհրդարանը դառնում է ավելի անկախ, այնտեղ տեղ են զբաղեցնում քաղաքական գործիչները և ոչ թե օլիգարխներն ու թաղային հեղինակությունները, ինչպես այսօրվա խորհրդարանն է:

Մեծամասնական ընտրակարգով ընտրվում են հիմնականում իշխանություններին մոտ գտնվող օլիգարխները և ոչ՝ կուսակցական գործիչները: Եվ եթե անգամ ընդդիմությունը հաղթի ընտրություններում, ապա մեծամասնական տեղերի հաշվին խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը թեքվում է իշխանությունների օգտին: Շատ քիչ են դեպքերը, երբ մեծամասնական ընտրակարգում հաղթում է ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նրա դեմ աշխատում են ողջ պետական ապարատն ու քրեաօլիգարխիկ աշխարհը:

Բայց պետք է նաև գիտակցել, որ միայն համամասնական ընտրակարգով ընտրություններ կազմակերպելը դեռ երաշխիք չէ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն: Ճիշտ է, օլիգարխները, թաղային հեղինակություններն ու քրեական տարրերը ընտրությունների ընթացքում աշխատում են բացառապես իշխանությունների համար և ընդդեմ ընդդիմության, սակայն նույնը նրանք անելու են այն դեպքում նաև, երբ ընտրություններն անցնեն բացառապես համամասնական ընտրակարգով: Նախ, այն օլիգարխները, ովքեր ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, մտնելու են ՀՀԿ ցուցակ, եթե իրոք վերացվի մեծամասնական ընտրակարգը: Այդ օլիգարխները իրենց դրամը ծախսելու են ՀՀԿ-ի համար, որի դիմաց նրանց ցուցակի անցողիկ տեղերում են դնելու: Թաղային հեղինակությունները, քրեական տարրերը, ոստիկանությունը և մյուս ուժային կառույցները ընտրությունների ընթացքում աշխատելու են բացառապես ՀՀԿ-ի օգտին: Կարելի է բերել այլ փաստարկներ ևս և ցույց տալ, որ համամասնական ընտրակարգի անցնելը ընտրությունները կեղծելուց փրկելու համադարման չէ:

Բացի այդ. իսկ ի՞նչ անենք նախագահական ընտրությունների դեպքում: Չէ՞ որ դրանք հնարավոր չէ անցկացնել կուսակցական ցուցակով: Բայց, կրկնենք, խորհրդարանական ընտրությունների պարագայում անցումը դեպի բացառապես համամասնական ընտրակարգի, արդարացված է, և հենց այդ ընտրակարգն է գործում կայացած ժողովորդավարական երկրներում:

Մեծամասնական-համամամասնական վեճի իմաստով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմությունը հետաքրքրական է: Հենց այս վեճի պատճառով ընտրությունից ընտրություն Հայաստանում փոխվել է \"Ընտրական օրենսգիրքը\": Ու թեև անկախության քսան տարիների ընթացքում հարյուր տոկոսանոց մեծամասնականից անցում է կատարվել խառը ընտրական համակարգի, և այսօր խորհրդարանի պատգամավորների մեծ մասը (131-ից 90-ը) ընտրվում է կուսակցական ցուցակներով, սակայն ընտրակարգի փոփոխությունը չի օգնել, որպեսզի ընտրությունները ավելի արդար անցնեն, ինչպես նաև չի օգնել, որպեսզի խորհրդարանում ավելի քիչ օլիգարխներ ու թաղային հեղինակություններ հայտնվեն:

1990 թվականին անցկացված խորհրդարանական ընտրությունները բացառապես մեծամասնական ընտրակարգով են անցել: Այն ժամանակ խորհրդարանն ուներ 260 պատգամավոր, որոնց ընտրվելուն, որպես անհատներ, աջակցում էին կամ կոմունիստները կամ ՀՀՇ-ն: 1990-1995 թթ. խորհրդարանում հետագայում ձևավորվեցին ՀՀՇ, ՀԿԿ (Կոմկուս), ՀՅԴ, ՀՌԱԿ կուսակցական խմբակցությունները:

1995 թվականի խորհրդարանական ընտրություններում կատարվեցին փոփոխություններ: Ազգային ժողովի պատգամավորների թիվը 260-ից իջեցվեց 190-ի. 150-ը ընտրվեց մեծամասնական, իսկ 40-ը՝ համամասնական ընտրակարգով: Համամասնական ընտրակարգով խորհրդարան մտնելու սահմանված հինգ տոկոսի արգելքը հաղթահարեցին \"Հանրապետություն\" միավորումը (որի կորիզը ՀՀՇ-ն էր, ինչպես նաև՝ Հանրապետական կուսակցությունը, լիբերալ-դեմոկրատները, Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Մտավորական Հայաստանը, անկուսակցական մի շարք գործիչներ), \"Շամիրամը\" (Վանո Սիրադեղյանի ստեղծած կանանց միավորում), ՀԿԿ-ն  (Կոմկուս), Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն և Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը: Ընտրություններից կես տարի առաջ երկրի նախագահ Տեր-Պետրոսյանի հրամանագրով արգելվել էր հիմնական ընդդիմադիր ուժի՝ ՀՅԴ-ի գործունեությունը: Ընդունված է համարել, որ խորհրդարանական ընտրությունների մեջ ամենակեղծվածը հենց 1995-ի ընտրություններն էին, քանի որ իշխանությունները ընտրելու հնարավորությունից զրկել էին ՀՅԴ-ին:

1999 թվականի խորհրդարանական ընտրություններում մտցվել էին նորամուծություններ. Ազգային ժողովի պատգամավորների թիվը 190-ից իջեցվեց 131-ի. 75-ը ընտրվեց մեծամասնական, իսկ 56-ը՝ համամասնական՝ կուսակցական ցուցակներով: Ինչպես տեսնում ենք, կրկին ավելացավ համամասնականի չափաբաժինը: Ընդունված է համարել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մեջ համեմատաբար արդար են եղել հենց 1999-ի ընտրությունները: Խորհրդարան անցան \"Միասնություն\" դաշինքը (Վազգեն Սարգսյանի ՀՀԿ-ն և Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ն), ՀԿԿ-ն (Կոմկուս), \"Իրավունք և միաբանություն\" դաշինքը, ՀՅԴ-ն, \"Օրինաց երկիրը\" և ԱԺՄ-ն: 2003 թվականի խորհրդարանական ընտրությունները ևս անցան 75 մեծամասնական, 56 համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցան Հանրապետական կուսակցությունը, \"Արդարություն\" դաշինքը, \"Օրինաց երկիրը\", ՀՅԴ-ն, \"Ազգային միաբանությունը\" և Միավորված աշխատանքային կուսակցությունը:

Խորհրդարանական նախորդ՝ 2007 թ. ընտրություններում, կրկին ավելացավ համամասնականի թիվը ի հաշիվ մեծամասնականի: 131 պատգամավորներից միայն 41-ն ընտրվեց մեծամասնական ընտրակարգով, իսկ 90-ը՝ կուսակցական ցուցակներով: Խորհրդարան մտնելու հինգ տոկոս շեմը հաղթահարեցին Հանրապետականը, \"Բարգավաճ Հայաստանը\", ՀՅԴ-ն, \"Օրինաց երկիրը\" և \"Ժառանգությունը\":

Մայիսի առաջին շաբաթը կայանալիք ընտրություններից ամիսներ առաջ Հայաստանի քաղաքական դաշտի ազդեցիկ հինգ կուսակցություններից չորսը՝ ՀՅԴ-ն, \"Ժառանգությունը\", ՀԱԿ-ը և \"Բարգավաճ Հայաստանը\" պահանջում են, որ ընտրություններն անց կացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Իշխող Հանրապետական կուսակցությունը և առաջին հերթին նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը դրան դեմ են: ՀՅԴ գործիչներից Արմեն Ռուստամյանը այս իրավիճակին տվել է դիպուկ գնահատական՝ \"կոնսենսուս մինուս մեկ\":

ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Պատերազմի երեք սցենար16:30 13/06/2012
Սերժ Սարգսյանը նեղացել է ՆԱՏՕ-ից 09:41 22/05/2012
Սիրիայի տագնապը10:24 05/04/2012
Հանրապետական կուսակցության անցյալից14:22 27/03/2012
Կորուսյալ Հայաստան վերադարձի ճամփան անցնում է Արցախով14:07 23/03/2012
Կարս և Անի վերադառնալու հույս16:34 15/03/2012
Երկիրը կառուցե´նք, երկի´րը16:45 02/03/2012
Ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից15:12 28/02/2012
Հայաստանը մաշվում ու արյունաքամ է լինում15:15 22/02/2012
ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունների պատմությունից12:42 18/02/2012
Ընտրությունների պատմությունից-311:56 08/02/2012
Հայաստանի ընտրությունների պատմությունից-209:31 18/01/2012
Ընտրությունների պատմությունից12:06 11/01/2012
Կիպրոսի արև18:36 20/12/2011
\"Ֆուտբոլային դիվանագիտության\" ևս մի դրսևորո՞ւմ09:30 12/12/2011
Ռուսական (Մեդվեդևի) վտանգը09:03 28/07/2011
Հայաստանի արտաքին քաղաքական հերթական սխալը14:07 19/07/2011
Մեր հարևանները նեղացել են10:56 11/07/2011
Սա գի՞ն է, թե՞ կեղեքում10:41 30/06/2011
Ծիծեռնավանք. մարդիկ ազատագրված հողերում10:58 27/06/2011
1 2 3
Այնուամենայնիվ
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Ինչպես կառուցել պետություն

Երբ տարիներ անց, շատ չէ, մի քսան-երեսուն տարի անց, մենք Երեւանի կենտրոնում, Մատենադարանին մոտ գտնվող "Վելիկայա ռուսս" խանութի սիունատես վաճառողուհուն տանք տասը ալթըն եւ գնենք իսկական հայկական "Պուտին" կոնյակը, գուցե հասկանանք, որ տարիներ առաջ, շատ չէ` մի քսան-երեսուն տարի առաջ, մենք անգամ վարսավիրանոցներում կարող էինք պետություն կառուցել, բայց չկառուցեցինք:

Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Սահամանադրական բարեփոխումները` "թե, թե"-ի իրականացման նախադուռ

 Նախագահականից խորհրդարանական անցում կատարելու համակարգի փոփոխությունը միայն նախագահի լիազորությունների սահմանափակում եւ պետական տարբեր կառույցների իրար հակակշռելու մեքենականությունների եւ օրենքների որդեգրում չէ...
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Մինսկում լինելու է այն, ինչ լինելու է. իսկ Հայաստանո՞ւմ

Փողոցը լցվել է ոչ թե ԵՄ կողմնակիցներով, այլ ԵՏՄ-ի, ովքեր իշխանափոխություն են գոռում: Համաձայնեք, որ այս իրավիճակը ադեկվատ չէ տեղի ունեցող պրոցեսներին:  Հակառակ դեպքում, կարելի է սա մեկնաբանվել մեկ կերպ միայն, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Մինսկում ստորագրել խայտառակ պայմանագիրը, իսկ եռյակը ստիպում է նրան անել այդ:

Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ադրբեջանում` խաչքարերի ջարդ, Վրաստանում` վանդալիզմ, իսկ Իրանում` պետական հովանաւորութիւն...

Իրանական բարեացակամ ու մասնաւորապէս հարազատ Ատրպատականի հողում իրանահայը եւ ինչու չէ նաեւª այլ երկրների հայորդիներ, Իրանի պետական քաղաքակիրթ հովանաւորութեան ու հոգածութեան ներքոյ, 60-րդ անգամ յատուկ շուքով ու խանդավառութեամբ են ուխտի գնալու Ս. Թադէ եւ միեւնոյն իւրայատկութիւնից ելնելով էլª վերահաստատելու են հոգեւոր արժէքներին կառչելու աւանդոյթը եւ յատկապէս իրենց 100-ամեայ պահանջատիրական պայքարին ընդառաջ` ամրագրելու են համազգային միասնականութեան հրամայական ու վարակիչ ոգին:
Նաիրա Ղազարյանի սյունը

Նաիրա Ղազարյան

Ճամպրուկային տրամադրություն

Ճամպրուկներն ինձ օգնեցին կյանքին թեթև հայացքով նայել։ Առաջ, երբ ապրում էի Հայաստանում, ես իրերից կարծես կախում ունեի, դրանք իմ սոցիալական ապահովման հենարանն էին հիշեցնում։
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Մի փոքր ժամանակավրեպ որոշում

...Մուտքի մոտից սակայն լսելի էին դահլիճից հասնող ուրախ ձայները, շամպայնի խցանների շրխկ-թրխկն ու բաժակների զրնգոցը. ինքնամեծարվում էին տղերքը՝ իրենք էլ չհավատալով, որ այդքան խելացի են ու ժողովրդի, պետության մասին այդքան անձնուրացաբար մտածող
Սիրանի սյունը

Սիրան

Չե\'մ վճարելու կենսաթոշակային պարտադիր 5 %-ը, եթե անգամ Պուտինը խնդրի

Ասել եմ, էլի կասեմ` մեր երկիրն այլեւս երկիր չէ, սա դարձել է հղփացածների եւ շփացածների որջ` իրենց սպասարկող վարձկաններով: Առաջ սա Գառնու քարերի սիմֆոնիայի երկիրն էր, սա Ծածկած շուկայի երկիրն էր, սա ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-92

Մեր կառավարության շնորհիվ շատերը ճաշակեցին ազատ և լավ կյանքի համը… օտարության մեջ:
Արմեն Վարդանյանի սյունը

Արմեն Վարդանյան

Երեք հանդիպում, կամ \"Երկու հատ հաց կառնե՞ս՝ տուն տանեմ\"

1994 թվականի հունվարի վերջին օրերն էին: Ռազմական գործողություններն առավել թեժ էին Արցախի հյուսիսարևելյան հատվածում: Ազերիներից ազատագրվում էր Մարտակերտի շրջանը...
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված \"մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս\" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` \"ակնոցավոր\" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2014 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development