Այնպես, ինչպես կա
16 °
Երեւան
02:44:37
20
Հունիս


Լրահոս
Այսպիսի բաներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Տրագիկոմեդիա՝ մեկ ծրագրի շրջանակներում 18:49 19/06/2012

Վերջին հարցականն էլ, ասես, փարատվեց՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն իր նիստում որոշել է դեմ քվեարկել ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին: Ստացվում է, որ ՀՀԿ-ն, արդեն որքան ժամանակ, չի կարողանում ձերբազատվել կոնսենսուս մինուս մեկ ռեժիմից: Ստացվում է, որ բոլորը դեմ են այն ամենին, ինչ ցանկանում է իրագործել ՀՀԿ-ն, բոլորը դեմ են այն կուրսին, որ պատրաստվում է վարել ՀՀԿ-ն՝ իր նախագահով, վարչապետով, իր նախարարներով: Անխուսափելիորեն հարց է առաջանում՝ ո՞ւմ էին պետք անցած ընտրությունները, եթե դրանք պիտի նպաստեին քաղաքական ուժերի հետագա բևեռացմանը և ոչ կոնսոլիդացիային, եթե դրանք պիտի դառնային երկրի առաջընթացի խոչընդոտ և ոչ ցատկահարթակ:

ՀՀ կառավարությունը, հասկանալի է, առանց որևէ դժվարության կկարողանա ԱԺ-ում հաստատել իր ծրագիրը: Դժվարություններ, եթե ծագեն էլ, ապա դրանք կլինեն բացառապես "ղալմաղալի" տեսքով՝ առանձին ընդդիմադիր պատգամավորների ելույթների, որոնք հետագայում, քվեարկության փուլում, ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ:

ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ, ազատ դեմոկրատ Ալեքսանդր Արզումանյանը կառավարության ծրագիրը որակել է բարի ցանկությունների ժողովածու: Ավելի գեղեցիկ անվանում գտնելն, իրոք, դժվար է: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ ծրագիրը Սերժ Սարգսյանին մի այնպիսի նուրբ ձայնով ներկայացրեց, այնքան չափված-ձևված ու գեղարվեստորեն, որ արդեն իսկ հասկանալի է՝ այդ փաստաթուղթն ավելի շատ մանկական հեքիաթների հավաքածու էր, քան իրականացվելիք գործ: Վերից վար կրկնվում են տարբեր կուսակցությունների ծրագրային դրույթները, աննշան փոփոխությամբ թխված են ընդդիմադիրների նախընտրական խոստումներում հնչեցված թվերը, իսկ որպես առանցքային գիծ՝ նշված է արտահանման խթանումը, որն էլ իբր նպաստելու է հայ մարդու կյանքի բարելավմանը: Անդրադարձ կա նաև հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծելու՝ դարձյալ ընդդիմադիր առաջարկներին և ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես են պատրաստվում այդ ամենն անել՝ ապահովելով 7 տոկոս տնտեսական աճ:

Խորհրդարանական մյուս կուսակցությունները դեմ են այս շքերթային աշխատաոճին: Նրանց համար այլևս միանշանակ է, որ այս կազմով կառավարությունը, որ տարիներ շարունակ միայն իր անճարակությունն է ապացուցել և եղել մասնակիցը ընդերքի և մյուս բնական հարստությունների թալանի, որ չի կարողացել աշխատանքով ապահովել երկրի բնակչությանն ու մարդկանց մատնել է ինքնահոսի, հետագայում էլ չի կարողանալու շտկել իրավիճակը: Պատճառը մեկն է՝ չկա կառավարության գործողությունները վերահսկելու մեխանիզմ: Այդ մեխանիզմը կամ մեխանիզմները, վերահսկողության այդ գործիքները պետք է կենտրոնացված լինեն ԱԺ ձեռքում և ոչ թե վարչապետի ու նրա մինիստրների աշխատասենյակներում: Մինչդեռ Հայաստանում այսօր խայտառակ վիճակ է: Վարչապետը գեղեցիկ ճառերով շլացնում է նախագահին, ստանում նրա հավանությունն ու թղթին հանձնած իր երազանքները բերում խորհրդարան հաստատելու: Բայց մենք հո տեսնո՞ւմ ենք, որ այդ երազանքները անիրագործելի են մնում, որ Հայաստանը համառորեն մնում է զարգացման ծիրից դուրս, որ դրանք, ասես, ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետի երազանքները լինեն:

Մեկը պետք է լինի, հավանաբար, որ այս վարչապետին երկնքից իջեցնի երկիր: Հայաստանում այդ մեկը չկա: Կա վարչապետի նրբագեղ զեկույցներով հիացող նախագահ և կա համահարթեցված սիզամարգ, որ քաղաքական մեծամասնություն է կոչվում և պատրաստ է շտամպ դնել երազանքների այդ ժողովածուի ամեն էջի տակ:

Որևէ քննադատություն Հայաստանում չի ընկալվում որպես այդպիսին: Ամեն քննադատողի մեջ հակառակորդի ու թշնամու են տեսնում, դավաճանի ու սաբոտաժնիկի: Երկիրը վերածվել է մի խումբ օլիգարխների բոստանի և այդ օլիգարխներն են այլևս տնօրինում գործընթացները: Տիգրան Սարգսյանին տակավին թվում է, որ եթե ծրագրում կետ լինի օլիգարխիկ երևույթների և մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, ապա դրանով հարցը կլուծվի: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ այդ օլիգարխներն են Հայաստանում ընտրությունների ելքը որոշում, նրանց փողերով են Հայաստանում նախագահ ու վարչապետ դառնում անհույս երազողները: Այդ նույն օլիգարխներն են այսօր նստած Ազգային ժողովում, այդ նույն օլիգարխներն են, ստացվում է, պայքարում օլիգոպոլիաների ու չգիտես ինչ ցավուչոռի դեմ, որից պիտի ազատվել: Սա ծիծաղելի չէ՞, արդյոք, ծիծաղելի չէ՞, արդյոք, որ այդ օլիգարխների փողերով բարգավաճող հեռուստատեսություններով են պայքարում երկիրը բաժան-բաժան արած մենաշնորհների դեմ ու իբր հասարակական կարծիք ձևավորում մերժելի երևույթների նկատմամբ:

Այլ խոսքով՝ այս ողջ տրագիկոմեդիան է քննարկելու և հաստատելու ԱԺ-ն: Քննարկում, իհարկե, կլինի, նույնիսկ կոսմետիկ շտկումներ կմտցվեն ծրագրում, որոնք կլինեն միշտ հարվածային ՕԵԿ-ի առաջարկությամբ կամ ՀՀԿ խմբակցությունում բուն դրած ՙայլախոհների՚: Մամուլը կարձագանքի, առանձին ՙփախած՚ կայքեր շատ սուր կքննադատեն, հեռուստահաղորդավարները էկրանից կկարդան իրենց հասկացածն ու չհասկացածը և ամեն ինչ կանցնի, կգնա: Իսկ երբ ԱԺ-ն այլևս հաստատած կլինի ծրագիրը, վարչապետ Սարգսյանը կկանգնի հայելու առջև ու ինքն իր հետ կխոսի.

-Մենձ իս, մենձ մարդ իս, Տիգրան Սարգսյան…

Ու ադրենալինի այս չափաբաժինը բավական կլինի նրան՝ հղանալու հերթական նյուվասյուկիական գիտելիքահենք անմտությունը: Օրինակ՝ տաքսիների առջևի համարը պետք է դեղին լինի, իսկ հետևինը՝ ըստ մեր հայրենակիցների հնարավորությունների՝ հանուն նրանց բարեկեցության և արտագաղթի տեմպերի թուլացման:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 


Հեղինակի բոլոր նյութերը
Ձեր կարծիքը (4)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Հեղինակի հոդվածները
Անհավանական պատմություն կամ՝ կարող ա մեզ հետևում են12:48 17/06/2013
Ինձ բաժին ընկած Վրեժը10:01 15/06/2013
Դրոն ու Նժդեհը գործ ունեն անելու16:01 10/06/2013
Անպարկեշտ տեսարան և վերնագիր15:56 05/06/2013
Վաչոս գա՝ նշանեմ11:21 30/05/2013
Պետության զրոն և զրոյական պետությունը12:26 25/05/2013
Քաղաքացի Հայրիկյան, կպատմե՞ս ողջ ճշմարտությունը14:40 21/05/2013
Մենք լրիվ խալխ ենք դարձել09:06 15/05/2013
Այդտեղ՝ վերևում, ձեզ նորմալ պահեք16:02 13/05/2013
Կարուսելի վրա15:55 06/05/2013
Կամավոր ստրկագրություն 13:02 02/05/2013
ՀՀԿ-ԲՀԿ՝ վեճ հեռացումի11:52 27/04/2013
Վարչապետի հարցում, խնդրում ենք, չշտապել16:27 18/04/2013
Բավական է երևակայենք15:54 15/04/2013
Մեր "ապրիլովկան"14:42 08/04/2013
Երեք ու յու չո~րս18:57 03/04/2013
Համեմատական երկխոսագիտություն15:11 23/03/2013
Կարող ա՝ Gallup-ից են զանգում16:17 21/03/2013
Հռոմի Պապն էլ չի փրկի16:42 19/03/2013
Մի այցի պատմություն, կամ փոխկապակցվածության օրենքը12:17 16/03/2013
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Այնուամենայնիվ
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

"Մարդկության դեմ ոճիրը"՝ ցույց-հակացույց ճամբարներում

Գիզի այգու շարժումը դեպի նոր հունավորում է առաջնորդում թուրք հասարակությանը՝ ոչ անպայման իշխանությունների կողմից պայմանաժամային ոճի որդեգրմամբ կամ...
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Անհավանական պատմություն կամ՝ կարող ա մեզ հետևում են

...Ինձ մի պահ թվաց, որ նա, որպես իշխանական կուսակցության ներկայացուցիչ, անհարմարություն էր զգում այդ երիտասարդների ներկայությունից: Հանրապետականի սովորություն է՝ չեն սիրում, երբ իրենց բակում, իրենց բեսեդկայում, իրենց շենքում ՀՀԿ-ին ձայն չտվող մեկը հայտնվում է:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Ժողովրդի ո'չը ռադիկալիզմին…

Իրանի 11-րդ շրջանի ընտրութիւններում կրկին ժողովուրդն իր կողմնորոշմամբ` ապացուցեց, որ ինքը ճարահատ` ստանձնողն է լինում բացակայող քաղաքական էլիտայի պարտականութեան եւ իր ընտրեալին իսկ մղում ու լիազօրում է պատասխանատւութիւն ստանձնել` նոյն ժողովրդի պահանջները կենսագործելու խնդրում:
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Անփոխարինելին

Նա ոչ միայն ինքը գաղջոտ չի լինում, այլև միակն է ողջ սենյակում, ով կարող է ցանկացած մեկին ասել՝ "Դու գաղջոտ ես", կամ պարզապես "սիրուն չի": Ընդ որում, այս մեկի ասածից հետո տվյալ գաղջոտն անմիջապես հեռացվում է սենյակից, իսկ այն, ինչը սիրուն չի, դառնում է սիրուն...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-86

Եթե հիմարներն են իշխանությունում, նշանակում է երկրում խելոքները բացակայում են:
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Սիրանի սյունը

Սիրան

Ուրիշ տեղ

Մենք մրսում ենք, քաղցած ենք, մեր ողջ արթուն ժամանակը տրամադրում ենք աշխատելուն, բայց ոչ մի կասկած չունեմ, որ նախկինում շատ ավելի վատ է եղել եւ համոզված եմ` ապագան ավելի լավ է լինելու:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Ինչ ուզենք, ինչքան ուզենք, ում հետ ուզենք

Այսօրվա մեր քննարկման թեման է "Սեռական շեղվածության եւ Ֆուկուսիմայի աղետի ուղղակի կապը Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ հավաքարար Վարդանուշի գոգնոցի մաքրության հետ"...
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Ժողովրդավարության առաջամարտիկները` ժողովրդավարության դեմ

...բոլոր դեպքերում, նման նուրբ և կարևորագույն ոլորտները խցկվածներին պետք է հասու լինի, որ ճշմարտությունը մեկն է լինում, այլապես աշխարհում քաոս կլիներ...
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Անպատժելիության զոհը

...կա՞ր մեկը, որ այս օրերին մեկ անգամ ևս չհամոզվեց, թե ինչպես մարդկային դաժանության դեմ երբեմն նույնիսկ տատամսում ու վարանում է տեր Աստվածն ինքը` ուժ չունենալով իր ամենազոր աջը մեկնելու կարոտյալին։
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2013 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development