Այնպես, ինչպես կա
20 °
Երեւան
08:47:18
24
Մայիս


Լրահոս
Այսպիսի բաներ
ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիր 16:29 29/06/2012

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին

ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիր2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 341.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 348 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 82.4%-ով և 74.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: "Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 8.7 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 72.4%-ը, իսկ ծախսերը` 5.5 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 39.1%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 333.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 342.5 մլրդ դրամ` ապահովելով առաջին կիսամյակի համապատասխանաբար 82.7% և 75.9% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 36.8%-ով, ծախսերի գծով` 35.7%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 16.1 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 323.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82.4%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6%‑ով կամ 14.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.7%‑ով կամ 15.6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 30.8%-ով անկում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 328.4 մլրդ դրամ` 76.2%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 28.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 77.2%-ը և 0.2%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-մայիսի ցուցանիշը: 1.9 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 73.6%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 73.5 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 76.1%-ը և 25.9%‑ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 15.1 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 66.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 11.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.5 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 15%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.2 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -22.9 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 29.0 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից 30.2 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 58.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 21.1 մլրդ դրամով:

Տեղեկացնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Ձեր կարծիքը (0)  |  Նամակ խմբագրին |  Տպել
| Share
Առնչվող հոդվածներ
24 դրամով կթանկանա գազը, 7-8 դրամով` էլեկտրաէներգիան14:20 23/05/2013
Կոչ են անում բնակիչներին չվճարել սպառած գազի գումարը13:07 23/05/2013
Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ և ջրի վարձ չեն վճարի09:07 23/05/2013
Կառավարությունը դատի կտա "Արմավիային"19:24 22/05/2013
Այդ դեպքում ինչու կառուցվեց գազամուղը18:40 22/05/2013
"Իրանական գազն ավելի թանկ արժե". Էներգետիկայի նախարար17:45 22/05/2013
Բեգլարյան. "Թանկացումները կանդրադառնան նաև տրանսպորտի գնի վրա"16:17 22/05/2013
ՌԴ-ն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են պատրաստում 19:54 21/05/2013
Գյուղատնտեսությունը 35-40 մլն դոլարի վնաս է կրել12:32 21/05/2013
Նվազագույն աշխատավարձը կդառնա 45 հազար դրամ17:06 20/05/2013
Կարկտահարությունից տուժածներին փոխհատուցում չի տրվի15:58 20/05/2013
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին15:05 20/05/2013
Խորհրդակցություն՝ գյուղատնտեսության նախարարությունում16:04 18/05/2013
ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը10:50 17/05/2013
Կառավարությունը կօգնի "Սպայկային"16:46 16/05/2013
Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը 11:46 16/05/2013
Պետությանը 450 մլն դրամի վնաս են պատճառել19:16 15/05/2013
Հանձնաժողովը վերանայում է նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը16:49 15/05/2013
HSBC 14 հազար աշխատատեղ կկրճատի16:15 15/05/2013
Ֆրանսիան ընկղմվում է ճգնաժամի մեջ, Գերմանիան դեռ դիմադրում է 12:10 15/05/2013
Այնուամենայնիվ
Հովիկ Աֆյանի սյունը

Հովիկ Աֆյան

Օրա-թերթ

Հասկանալի է, որ իրավիճակը՝ լրատվական դաշտում պետք է կանոնակարգվի... Բայց, նախքան ուրիշներին սեփական աշխատանքային սկզբունքները պարտադրելը, պետք է նախ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում սեփական լրատվամիջոցներում:
Էդիկ Անդրեասյանի սյունը

Էդիկ Անդրեասյան

Քաղաքացի Հայրիկյան, կպատմե՞ս ողջ ճշմարտությունը

...Կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա, ինչը հիմք տվեց մեր նախագահին և իշխանությանը հայտարարել, որ դա ծրագրավորված մահափորձ էր, ուղղված Հայոց անկախության և պետականության դեմ: Ոչ ոք չհամարձակվեց հակաճառել, բացառությամբ մի քանի գաղջ լրագրողների:
Դերենիկ Մելիքյանի սյունը

Դերենիկ Մելիքյան

Կանգուն Ասադը` քարուքանդ ու մասնատւած Սիրիայում...

...Ահա թէ ինչու, նոյնինքն Բաշշար Ասադը, ամենայն ինքնավստահութեամբ մերժում է "ընդդիմադիրներ"-ի հետ երկխօսութիւնն ու դեռ աւելին` համոզւած է, որ գալիք` 2014 թւականի նախագահական ընտրութիւններին վերընտրւելու է ձայների աւելի քան 75%-ի գերակշռութեամբ...
Շահան Գանտահարեանի սյունը

Շահան Գանտահարեան

Նավթի տարանցման կասեցումը եւ փլուզման ահազանգը

Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի՝ Վաշինգտոնում կատարած հայտարարությունը, իհարկե նկատելի մեկնաբանությունների տեղիք է տալիս։
Արաքս Պողոսյանի սյունը

Արաքս Պողոսյան

Ղարաբաղ, իմ սեր, դու էլ առաջվանը չես

...Սա է` ինչ կա. ուզում ես ուզիր, ուզում ես` ոչ: Բայց երեսով չտաս մեր սերը, որովհետև գուցե դա բոլորովին էլ սեր չէր, այլ սիրահարություն` կարճ ու վաղանցուկ: Իսկ նրանք, ովքեր հասկացան, որ...
Կարեն Մամիկոնյանի սյունը

Կարեն Մամիկոնյան

Աֆորիզմներ-82

Ալկոհոլի չափից դուրս օգտագործումից քեզ կարող ես զգալ աշխարհի ամենալավ երկրում:
Լեւոն Սարգսյանի սյունը

Լեւոն Սարգսյան

Մի կում պոեզիա

...Սիրտս ցավում է լուռ: Թե կարող ես, Ինձ ուրիշ մի դեղ տուր` դառը, անհամ, Որ գիշերը քնեմ խաղաղ, թեթև Եվ երբ զարթնեմ, իսպառ քեզ մոռանամ:
Արմեն Հովհաննիսյանի սյունը

Արմեն Հովհաննիսյան

Սահմանադրության դատարան

...պսևդոլիբերալ հեքիաթները կպահեք ձեզ ապաստան տվող երկրների դիվանագետների համար: Ձեռք տա՝ կհավատան, ձեռք չի տա...
Սիրանի սյունը

Սիրան

Ուրիշ տեղ

Մենք մրսում ենք, քաղցած ենք, մեր ողջ արթուն ժամանակը տրամադրում ենք աշխատելուն, բայց ոչ մի կասկած չունեմ, որ նախկինում շատ ավելի վատ է եղել եւ համոզված եմ` ապագան ավելի լավ է լինելու:
Անի Գրիգորյանի սյունը

Անի Գրիգորյան

Սերժ Ազատիչ

...Մինչդեռ Հայաստանն ահագին առաջ գնացած կլիներ, եթե Սերժ Սարգսյանն այս օպերատիվությամբ եւ զայրույթի ու վճռականության այս չափաբաժնով արդեն իսկ պատժած լիներ նրանց, ովքեր աղաղակող ձեւով խեղում են...
Ալեքսանդրա Պետրոսյանի սյունը

Ալեքսանդրա Պետրոսյան

Եղիր հեզ, բանող եզ…

... Ու եթե այս ամենից դուք չվիրավորվեցիք, ձեզ կաշառք առաջարկելուց եւ ձեր ձայնը վաճառելուց պարզ է` չէիք վիրավորվելու:
Սիւզան Խարտալեանի սյունը

Սիւզան Խարտալեան

Հայեացք Եւրոպայէն-նախագահական ընտրութիւններու առթիւ

Հայ մարդը պիտի իմանայ դժուար որոշումներու կայացման ձեւին ու գործընթացի մասին, յատկապէս այն, որ ինչպէս պիտի բաշխուին կորուստները: Կորուստներուն մասնակից պիտի ըլլան բոլորը, հասարակութեան բոլոր խաւերը, իւրաքանչիւրը իր չափին համապատասխան, սակայն ի վերջոյ պիտի շահին բոլորը:
Արծրուն Կոստանդյանի սյունը

Արծրուն Կոստանդյան

Ինչ ուզենք, ինչքան ուզենք, ում հետ ուզենք

Այսօրվա մեր քննարկման թեման է "Սեռական շեղվածության եւ Ֆուկուսիմայի աղետի ուղղակի կապը Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ հավաքարար Վարդանուշի գոգնոցի մաքրության հետ"...
Ա. Վ.ի սյունը

Ա. Վ.

Ժողովրդավարության առաջամարտիկները` ժողովրդավարության դեմ

...բոլոր դեպքերում, նման նուրբ և կարևորագույն ոլորտները խցկվածներին պետք է հասու լինի, որ ճշմարտությունը մեկն է լինում, այլապես աշխարհում քաոս կլիներ...
Սուսաննա Մարգարյանի սյունը

Սուսաննա Մարգարյան

Երբ լրագրող ես

Ես զզվում եմ ինձ հասցեագրված "մի հատ սրան լրագրի, բայց իմ անունը չտաս" պահանջ-խնդրանքներից: Ես միշտ էլ հեգնել ու սրտնեղել եմ նրանցից, ովքեր նախ հիացել...
Թաթուլ Հակոբյանի սյունը

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի երեք սցենար

... ստացվում է, որ ստատուս-քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդների:
Գոհար Հայրապետյանի սյունը

Գոհար Հայրապետյան

Փնտրում ենք իսկական տղամարդ

Եվ իրոք, ո՞վ է իսկական տղամարդը: Տարբեր կանանց համար իսկական տղամարդու մասին պատկերացումները բեւառային են: Մեկի իսկական տղամարդը խնամված ու միշտ սափրված մետրոսեքսուալն է, մյուսինը` չսափրված մաչոն, երրորդինը` "ակնոցավոր" ծրագրավորողը: Բայց կա տղամարդկային մի որակ, որը փնտրում են բոլոր կանայք:


©2013 Report.am
Իրավունքները պաշտպանված են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ   |   ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ   |   ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ   |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ   |   ՄՇԱԿՈւՅԹ   |   ԱՅԼ   |   ՄԱՐԶԱԿԱՆ Studio One - Website Design and Development